Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ՊՆ-ում` նվիրված թիկունքային ապահովման հարցերին


ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում
ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում երեկ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված Զինված ուժերի թիկունքային ապահովման խնդիրներին:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարների՝ թիկունքի գծով տեղակալների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը:

Խորհրդակցության ընթացքում զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալները հանդես են եկել հաշվետու զեկույցներով և ներկայացրել են առաջարկություններ թիկունքային ապահովման հետ կապված հարցերի բարելավման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG