Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել դադարեցնել շաբաթներ տևած սահմանային բախումները, հայտնում է Reuters-ը:
«Երկու կողմերն էլ համաձայն են պահպանել զորքերի ներկայիս տեղակայումներն առանց հետագա տեղաշարժերի», - ասվում է նրանց պաշտպանության նախարարների համատեղ հայտարարության մեջ:
«Ցանկացած ուժեղացում կսրի լարվածությունը և բացասաբար կանդրադառնա իրավիճակի կարգավորման երկարաժամկետ ջանքերի վրա», - նշված է Կամբոջայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։