Մատչելիության հղումներ

Օհանյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի պաշտպանության, ԱԳ նախարարներին


Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները, Վիլնյուս, 12-ը հուլիսի, 2016թ․
Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարները, Վիլնյուս, 12-ը հուլիսի, 2016թ․

Երեկ պաշտոնական այցով Լիտվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակում Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում։ Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ մատնանշվել են կիբերանվտանգությունը և խաղաղապահությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Օլեկասը մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ, և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսին։ Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։ Լիտվայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Լինկյավիչուսը նաև մեծապես կարևորել է նաև ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջող ընթացքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG