Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 15.00-ից մինչև 20.00 և վաղը՝ ժամը 5.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը փորձնական բաց կլինի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նշենք, որ Թերեք գետի վարարման և քարաթափման հետևանքով Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը փակ է արդեն երկու շաբաթ։