Մատչելիության հղումներ

Վրաց խորհրդարանականը կարող է հարցաքննվել՝ Չատաևի մասին հայտարարությունների պատճառով


Իրակլի Սեսիաշվիլի, արխիվ
Իրակլի Սեսիաշվիլի, արխիվ

«Իրավապահ մարմինների բարեփոխումների կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը մտադիր է դիմել Վրաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի հայտարարությունների առնչությամբ:

Կազմակերպության ղեկավար Զվիադ Կուպրավան, ով նախկինում պարեկային ոստիկանության աշխատակից է եղել, իշխանություններին կոչ է արել «համարժեք իրավական պատասխանով արձագանքել» խորհրդարանականի հայտարարություններին, «որպեսզի որևէ մեկը այլևս ցանկություն չունենա բացահայտելու պետական գաղտնիքներ»:

Սեսիաշվիլին վերջին օրերին հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով՝ պնդելով, մասնավորապես, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Ախմեդ Չատաևը Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին աշխատել է վրացական հատուկ ծառայությունների համար:

Սեսիաշվիլին վերջին օրերին իր հարցազրույցների ընթացքում մի քանի անգամ հնչեցրել է այս պնդումները: Նրա խոսքերով՝ Չատաևը «գործուղումների է մեկնել»՝ օգտագործելով հատուկ կարգավիճակ ունեցող Վրաստանի քաղաքացու անձնագիր:

Այս հայտարարությունները հնչել են, երբ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին երկրի ներկայիս իշխանություններին մեղադրել է իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2012 թվականին Չատաևին բանտից ազատ արձակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG