Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը


ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահ Քրիստին Մուտոնեն, Թբիլիսի, 5-ը հունիսի, 2016թ.
ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահ Քրիստին Մուտոնեն, Թբիլիսի, 5-ը հունիսի, 2016թ.

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը, ով նախկինում զբաղեցրել է Վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը:

Երեք տարի ժամկետով ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալներ են ընտրվել լիտվացի Վիլիա Ալեկնետե Աբրամիկիենը, ադրբեջանցի Այազ Գուլիևը, պորտուգալացի Իզաբել Սանթոսը: Մեկ տարի ժամկետով ԵԱՀԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ռումինացի Վիկտոր Դոբրեն:

ԵԱՀԿ ԽՎ 25-րդ ամենամյա նստաշրջանն անցկացվել է հուլիսի 1-5-ը Թբիլիսիում:

ԵԱՀԿ ԽՎ հռչակագրի մասին՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG