Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել և այդպիսով անփոփոխ թողել Լևոն Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը, որի համաձայն հայազգի գործարարը մեղավոր է ճանաչվել 700 հազար դոլար հափշտակելու մեջ ու դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը նշում է, որ Հայրապետյանի պաշտպանը բողոքով խնդրում էր բեկանել դատավճիռը և արդարացնել գործարարին:
Ավելի վաղ դատական նիստը հետաձգվել էր դատավորների կողմից բողոքի փաստարկները լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտության կապակցությամբ:
Լևոն Հայրապետյանին այս տարվա ապրիլին ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի մայրաքաղաքի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը՝ պահանջելով նաև, որպեսզի նա մոտ 21 միլիոն ռուբլի վճարի տուժողներին:
Հիշեցնենք, որ հայազգի գործարարը տառապում է մի շարք հիվանդություններով: