Մատչելիության հղումներ

Վերաքննիչ ատյանը հետաձգեց Լևոն Հայրապետյանի բողոքի քննությունը


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Վերաքննիչ ատյանը հետաձգեց հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի դատավճռի բողոքարկման քննությունը։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայրապետյանը առողջական խնդիրների պատճառով նիստին մասնակցում էր մեկուսարանից՝ տեսակապի միջոցով։ Նա հայտնել է, որ ինքնազգացողությունը վատանում է, դատարանն ընդմիջում է հայտարարել և բժիշկ հրավիրել։

Միայն հետազոտությունից հետո դատարանը կորոշի շարունակել նիստը, թե ոչ։

Ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը, հիշեցնենք, հայազգի գործարար, բարերար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման։

Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։

Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու համար, բայց գործնականում ոչ մի լծակ չի ունեցել, որ կատարի խոստումը։

Պետական մեղադրողն ավելի վաղ պահանջել էր Հայրապետյանի համար յոթ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում և 20 միլիոն 800 հազար ռուբլու վճարում խարդախությունից տուժած կողմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG