Մատչելիության հղումներ

Եվրո-2016-ը կլքի նաև Անգլիան. Իսլանդիան՝ 1/4-ում


Իսլանդիայի հավաքականի երկրպագուները Եվրո-2016-ում
Իսլանդիայի հավաքականի երկրպագուները Եվրո-2016-ում

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում երկուշաբթի ուշ երեկոյան սենսացիոն արդյունք գրանցվեց 1/8 եզրափակիչի Անգլիա - Իսլանդիա խաղում. սեփական դարպասն ընդունելով առաջին գնդակը՝ 11-մետրանոցից, իսլանդացիներին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև խփել հաղթական գոլը և անցնել քառորդ եզրափակիչ։

Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը կլքի Եվրո-2016-ը։

Առաջնությունում ավարտվեցին 1/8 եզրափակիչի խաղերը, և արդեն հայտնի են հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը անցկացվելիք քառորդ եզրափակիչ հանդիպումների բոլոր չորս զույգերը՝ Լեհաստան - Պորտուգալիա, Ուելս - Բելգիա, Գերմանիա - Իտալիա և Ֆրանսիա - Իսլանդիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG