Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հունիսի 29-30-ը Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG