Մատչելիության հղումներ

«Հակահարված Արտ» խմբի անդամ Արտակ Գևորգյանն արդարացվեց


Արտակ Գևորգյան, արխիվ
Արտակ Գևորգյան, արխիվ

Ստվարաթղթե կանաչ տանկով անցած տարի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի երկաթյա դարպասներին հարվածած ակտիվիստ Արտակ Գևորգյանն արդարացվեց։

Գործով դատախազն այսօր դատական նիստի մեկնարկին հրաժարվեց առաջադրած մեղադրանքից։ Դատավորը ավելի քան երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո հրապարակեց Արտակ Գևորգյանի արդարացման որոշումը:

«Հակահարված Արտ» խմբի անդամ Արտակը մեղադրվում էր դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG