ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթներ է սկսել Հունգարիայի, Բելգիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների նկատմամբ՝ այդ երկրների երկրպագուների պահվածքը հետաքննելու համար:
BBC-ի փոխանցմամբ, երկրպագուները մեղադրվում են այն բանի համար, որ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության՝ երեկ կայացած խաղերի ընթացքում մարզադաշտ են նետել ճայթուկներ և այլ առարկաներ, անկարգություններ են հրահրել: