Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի դուստրը ընտրվել է խորհրդարանի վերին պալատի անդամ:
38-ամյա Օզոդա Ռահմոնը այս տարվա հունվարից աշխատում էր նախագահի աշխատակազմում:
Տաջիկստանում ի տարբերություն խորհրդարանի ստորին պալատի՝ վերին պալատում օրենսդիրները չեն ընտրվում ուղղակի ընտրությունների միջոցով․ 33 սենատորներից 25-ը ընտրվում են տարածաշրջանի, քաղաքի և շրջանի պատգամավորների գաղտնի քվեարկությամբ, մյուս 8-ին նշանակում է երկրի նախագահը: