Մատչելիության հղումներ

EgyptAir-ի օդանավում կարող էր պայթյուն լինել


EgyptAir ընկերության օդանավի աղետի վայրում հայտնաբերված մարդկանց մասունքների վերլուծությունը վկայում է, որ օդանավում կարող էր պայթյուն լինել, հայտնում են եգիպտական աղբյուրները:

Նշվում է, որ արդյունքները հիմնված են Միջերկրական ծովում գտնված մասունքների ոչ մեծ մասի գնահատականների վրա:

«Մարմինների մասերի չափսերը հիմնականում չեն գերազանցում ձեռքի ափը, ինչն էլ վկայում է պայթյունի մասին»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ ուղևորատար օդանավը, հնարավոր է, պայթել է դեռ օդում:

EgyptAir ավիաուղիներին պատկանող օդանավը Փարիզից Կահիրե չվերթ իրականացնելիս աղետի է ենթարկվել մայիսի 19-ին: Օդանավում, ըստ պաշտոնական տվյալների, կար 56 ուղևոր, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա, և անձնակազմի 10 անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG