Լեհական Շտեցին քաղաքում որոշել են հանել Սովետական Միության Կարմիր բանակի հուշարձանը:
Քաղաքային խորհուրդը հիմնավորել է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը ոչ թե ազատագրել է Շտեցինը, այլ ստրկացրել է բնակիչներին:
Լեհաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել մեկ այլ որոշման, համաձայն որի՝ երկրի բոլոր զբոսայգիներից, հրապարակներից պետք է ապամոնտաժվեն սովետական դարաշրջանի մոտ 500 հուշարձաններ:
Ռուսաստանը քննադատել է այս քայլը, դա որակելով անարգանք՝ ուղղված պատերազմի զոհերին: