Մատչելիության հղումներ

Օպերատիվ իրավիճակը սահմանին նախորդ օրերի համեմատ հանգիստ է․ ՀՀ ՊՆ


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Սակայն, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:

«Հայաստանի զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG