Իրաքում առնվազն 6 մարդ է զոհվել, երբ 14 ինքնասպան-ահաբեկիչներ հարձակվել են մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու գտնվող կառավարական շենքերի համալիրի վրա: Associated Press-ի հաղորդմամբ, ահաբեկիչներից ոմանք պայթեցրել են իրենց համալիրի մուտքի մոտ՝ այդպիսով արգելափակելով դրսում գտնվող անվտանգության ուժերի մուտքը համալիր, մյուսները ներս են խուժել, որտեղ էլ նրանց վնասազերծել են:
Interfax-ն էլ, հղում կատարելով Sky News Arabia-ին, հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, որոնցից 8-ը Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցներ են: