Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Օպերատիվ իրադրությունը շփման գծում նույնն է


Հայ կամավորականը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, մայիս, 2016թ․
Հայ կամավորականը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, մայիս, 2016թ․

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG