Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կարեն Միրզոյանին


Էդվարդ Նալբանդյան և Կարեն Միրզոյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան և Կարեն Միրզոյան, արխիվ

Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ», - ասված է հաղորդագրությունում:

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG