Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:
Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և ընդլայնման գործում, ու երախտագիտություն հայտնել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար: