Մատչելիության հղումներ

Հալեպում կրակի դադարեցման ջանքեր են գործադրվում


Սիրիա - Ռմբակոծությունների հետևանքները Հալեպում, 28-ը ապրիլի, 2016թ․
Սիրիա - Ռմբակոծությունների հետևանքները Հալեպում, 28-ը ապրիլի, 2016թ․

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հայտարարել են Հալեպում կրակի դադարեցման հնարավորության մասին։

Ժնևում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է ամրապնդել Սիրիայում ձեռք բերված հրադադարը, որը երկրի որոշ հատվածներում այդպես էլ չի պահպանվում։

Սիրիայում այժմ բանակցություններ են ընթանում Հալեպի շրջանում լռության ռեժիմի հաստատման շուրջ։

Կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև բախումները սրվել են օրեր առաջ, մարտական գործողությունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Հալեպի հայ բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG