Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրել է ԴԱՀԿԾ ղեկավարի պաշտոնակատարին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ աշխատակազմին է ներկայացրել ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ «համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունում իրականացված բարեփոխումների համար»:

Ներկայացնելով նախագահի հրամանագրով Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանին և նշելով, որ նա աշխատել է Հարկադիր կատարման ծառայությունում՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ «Հարությունյանն իր փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման և բարեփոխումները շարունակելու գործին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG