Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանականն այցելում է Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Ղարաբաղ հարաբերություններին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել Էնգելին սկզբունքային աշխատանքի և անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հիմքում:

Լեռնային Ղարաբաղի նախագահն այսօր նաև ընդունել է ամերիկահայ բարերար և գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:

Քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացմանը, ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետևանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Սահակյանը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Ղարաբաղին՝ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG