Ժնևում ընթացող բանակցություններին ներկա սիրիական ընդդիմությունը խիստ դժգոհություն է հայտնել Սիրիայում հրադադարի խախտումների վերաբերյալ։
Ընդդիմության առաջնորդ, Սիրիայի նախկին փոխվարչապետ Ռիադ Հիջաբը գերտերություններին կոչ է արել «անհապաղ» հանդիպում կազմակերպել՝ քննարկելու «ձախողված հրադադարը»։
Նա Reuters-ին հայտնել է, որ քանի դեռ սիրիական ժողովուրդը տառապում է, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։
Հիջաբն ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը Սիրիայի աջակցության խմբից ակնկալում է «վճռական քայլեր՝ Սիրիայի ժողովրդին սպանողների դեմ»։