Մատչելիության հղումներ

Դոհայի բանակցությունների ձախողմանը հետևել է նավթի գների անկումը


Ապրիլի 18-ին նավթի գների կտրուկ` մինչև 6.8 տոկոս անկում է արձանագրվել այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Քաթարի մայրաքաղաքում անցկացվող նավթարդյունաբերող երկրների գագաթնաժողովի արդյունքում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել:

Նյու Յորքի բորսայում այսօր նավթի մեկ բարելը գնահատվում էր 37.62 դոլար:

Դոհայում ապրիլի 17-ին կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 15 երկրների պատվիրակություններ, այդ թվում` Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրները և Ռուսաստանը:

OPEC-ի անդամ Իրանը հրաժարվել էր մասնակցել նավթարդյունահանողների հավաքին. պաշտոնական Թեհրանը դեմ է արդյունահանման ծավալների սառեցմանը, քանի դեռ իր կողմից նավթարդյունահանման մակարդակը չի հասել նախքան պատժամիջոցները ունեցած ծավալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG