Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի և աջակիցների պայքարի շնորհիվ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը պաշտպանական դիրքերի է անցել:
«Իսլամական պետություն»-ը պաշտպանվում է, իսկ մենք՝ հարձակվում», - Ազգային անվտանգության խորհրդի հետ հանդիպման ընթացքում ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով․ - «Չպետք է բաց թողնել պահը»:
Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգների թիրախում են ահաբեկչական խմբավորման առաջնորդները:
«Իսլամական պետություն»-ը իսկապես ոչնչացնելու միակ ճանապարհը Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելն է», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը: