Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին


Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ «Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը»։

Միկայել Ժանը խորը մտահոգություն է հայտնել տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ նման զարգացումների հանդեպ, և շեշտել, որ ուժի կիրառումն անընդունելի է։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ստորագրել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության եռամյա ծրագիրը:

Ապրիլի 5-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Բեռլին՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու Հանրապետության ղեկավարի՝ Գերմանիա պաշտոնական այցին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG