Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ «Հրադադարի ռեժիմ չկա, կա պայմանավորվածություն»


Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյան
Պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյան

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակի դադարեցմանը, հայտարարեց․- «Հրադադարի ռեժիմ չկա, կա պայմանավորվածություն»:

Պաշտպանության փոխնախարարը նաև հաստատեց տեղեկությունները, որ այդ պայմանավորվածությունից հետո էլ պարբերաբար կրակոցներ են հնչում:

Այս պահին Ազգային ժողովում սահմանային իրավիճակի հարցով բոլոր խմբակցությունների մասնակցությամբ փակ քննարկում է ընթանում:

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG