Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջև, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը
Հաղորդագրության համաձայն, Մամեդյարովը Մոգերինիին տեղեկացրել է զինված ուժերի շփման գծում վերջին լարվածության մասին և հայտարարել, որ դրա հիմնական պատճառը հանդիսացել է հայկական զորքի ներկայացությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում: -«Այդ իսկ պատճառով, լարվածության վերացման և խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին հասնելու համար անհրաժեշտ է, որ հայկական զորքը դուրս բերվի բոլոր օկուպացված տարածքներից», - ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է սկսել «լուրջ քաղաքական գործընթաց հակամարտության կարգավորման ուղղությամբ»: