Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր պաշտոնապես հայտնում է ևս 3 ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զինծառայողները զոհվել են «կորցրած դիրքերը վերադարձնելու համար» հայկական ուժերի հարձակման հետևանքով՝ հիմնականում Մարտակերտ-Թարթառ և Մարտունի-Ֆիզուլի ուղղություններով:
Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հերքել է հայկական կողմի հաղորդումները մի շարք դիրքեր ազատագրելու մասին:
Բաքուն շարունակում է պնդել, թե միակողմանիորեն դադարեցրել է «հակագրոհը և պատասխան միջոցառումները», ինչը հայկական կողմը, հիշեցնենք, հերքում է: