Մատչելիության հղումներ

ԱԳՆ․ «Թուրքիան խրախուսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը»


«Ցավալի է, որ Թուրքիայի համար մարդկային զոհերի կշիռն ազգային պատկանելիությամբ է պայմանավորված», - հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցին:

«Նման ռասիստական հայտարարություններով Թուրքիան խրախուսում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսորի գործողությունների շարունակումը: Դա նաև տեղավորվում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի արդյունքն է անկայունության, ահաբեկչության և արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս», - նաև ասել է Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG