Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոնի հետ։
«Նալբանդյանը Ադրբեջանի հարձակումը քննարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Էրոնի հետ հեռախոսազրույցում», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ Նալբանդյանը հեռախոսազրույցներ էր ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։