Մատչելիության հղումներ

Գինու գործարանը խոստացավ մինչև ապրիլի 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը


Խաղողագործները փակել են Երևան - Մեղրի ճանապարհը,
Խաղողագործները փակել են Երևան - Մեղրի ճանապարհը,

Այսօր վաղ առավոտից Քաղցրաշենի գյուղապետարանի, ապա Քաղցրաշենի գինու գործարանի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենց մթերած խաղողի գումարները:

Գյուղացիների փոխանցմամբ, գինու գործարանը մոտ 200 տոննա խաղող է մթերել և ընդհանուր առմամբ իրենց պարտք է մոտ 185 միլիոն դրամ։

Գյուղացիների հետ այսօր հանդիպեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյան և գործարանի սեփականատեր, պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գալստյանը խոստացավ ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը։

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շաբաթներ առաջ իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG