Մատչելիության հղումներ

Պետդեպ․ «ԱՄՆ-ն խորապես ներգրավված է ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու գործընթացում»


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

«Արմենպրես» գործակալության հաղորդմամբ, Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:

Ըստ գործակալության, Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա»,- ասվում է պետդեպի պատասխանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG