Շենգավիթի դատարանը ակտիվիստ Վարդգես Գասպարիին տուգանեց 450 հազար դրամով՝ դատավորին վիրավորելու համար։
Ակտիվիստը դատավճռի հրապարակմանը ներկա չէր՝ հայտարարելով, որ համաձայն չէ դատավորի որոշման հետ։
Գասպարին մեղադրվում է 2014 թվականի ապրիլին Վարչական դատարանի դատավորներից մեկին վիրավորելու համար: Քրեական այս գործի շրջանակներում ակտիվիստն անգամ 7 օրով կալանավորվել էր: Նիստերից մեկի ժամանակ մեղադրական կողմը պահանջել էր Գասպարիին 400 հազար դրամով տուգանել։
Շարունակությունն ՝ավելի ուշ