Ռուսաստանը հայտարարում է, որ նորագույն հրթիռային համակարգեր է տեղակայում Կուրիլյան կղզիներում, որտեղ Մոսկվան և Տոկիոն տարածքային վեճ ունեն:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ նոր համակարգերի տեղակայումը նպատակ ունի վերազինել Կուրիլներում տեղակայված զորամասերը: Նախարարը հայտնել է, որ հնարավոր են համարում այդ տարածաշրջանում ռազմածովային բազայի ստեղծումը:
ՌԴ պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Արևմտյան ռազմական օկրուգում նոր զորամիավորումներ կստեղծվեն՝ շեշտելով, որ պետք է արձագանքեն ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը Ռուսաստանի սահմանի մոտ: