Մատչելիության հղումներ

Հալեպում սիրիական բանակի հայազգի զինվոր է զոհվել


Իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հալեպի «Գանձասար» պարբերականը, հայտնում է, որ Սիրիայի իշխանական ուժերը հետ են մղել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, ովքեր մարտի 20-ին փորձել են ներթափանցել Հալեպի արդյունաբերական շրջան` Շեյ Նաճճար:

Բախումների ընթացքում սիրիական բանակն ունեցել է կորուստներ, որոնց թվում է հայ զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG