Մատչելիության հղումներ

Ստամբուլի պայթյունից վիրավորվածների թվում հայ կա


Ստամբուլի Իսթիքլալ պողոտան պայթյունից հետո, 19-ը մարտի, 2016թ․
Ստամբուլի Իսթիքլալ պողոտան պայթյունից հետո, 19-ը մարտի, 2016թ․

Այսօր Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվածների թվում հայազգի քաղաքացի կա: Այդ մասին «Ազատությանը» հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Վիրավորվածի անունը Օքսան Խաչանյան է: Նա տեղափոխվել է Շիշլիի «Էթֆալ» հիվանդանոց:

«Ժամանակը» գրում է, որ 40-ամյա Օքսան Խաչանյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նա այժմ հիվանդանոցի պլաստիկ վիրահատության բաժանմունքում է՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով: Օքսան Խաչանյանի աշխատավայրը շատ մոտ է պայթյունի վայրին:

Ինքնասպան ահաբեկիչն իրեն պայթեցրել էր Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ պողոտայում՝ տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում: Պայթյունի հետևանքով չորս մարդ զոհվել է, վիրավորների թիվն անցնում է երեք տասնյակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG