Մատչելիության հղումներ

Պայթյուն Ստամբուլում, կան զոհեր և վիրավորներ


Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո ոստիկանները շրջափակել են տեղանքը, 19-ը մարտի, 2016թ․
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո ոստիկանները շրջափակել են տեղանքը, 19-ը մարտի, 2016թ․

Այսօր Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են: Այս տվյալները կեսօրին հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Սահինը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:

Ըստ CNN Turk-ի՝ առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: «Դողան» գործակալության փոխանցմամբ, վիրավորներից երեքը Իսրայելի քաղաքացիներ են:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Անկարայում պայթյունի հետևանքով 37 մարդ էր զոհվել, իսկ երեք շաբաթ առաջ Թուրքիայի մայրաքաղաքում համանման հարձակումը 29 մարդու կյանք էր խլել: Անկարայի հարձակումների համար թուրքական իշխանությունները մեղադրում են քրդական ծայրահեղական «Քուրդիստանի ազատ բազեներ» կազմակերպությանը, որ համարվում է Թուրքիայում արգելված՝ ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» թևերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG