Մատչելիության հղումներ

Գյումրիի «Ուրարտու» ռեստորանի մոտ կրակոցների փաստով քրգործ է հարուցվել, կա մեղադրյալ


Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրգործով պարզվել են Գյումրիի «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, պարզվել է նաև կրակոցներ արձակած անձի ինքնությունը։

«2016 թ․ մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ժամանակ արձակվել էր կրակոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ Մ. և Պ. Զարգարյանների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղազարյանը, ով իր մոտ գտնվող ինքնաձիգով կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Վերջինս մարտի 16-ին ձերբակալվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը մարտի 18-ին որոշում է կայացրել՝ Ա. Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քրեական գործով ևս երկու անձ կասկածվում են 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- նշված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG