Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել են երեք գիտնականներ՝ «ահաբեկչություն քարոզելու» մեղադրանքով


Պայթյուն Անկարայում, 13-ը մայիսի, 2016թ․
Պայթյուն Անկարայում, 13-ը մայիսի, 2016թ․

Թուրքիայի իշխանությունները «ահաբեկչություն քարոզելու» մեղադրանքով ձերբակալել են երեք գիտնականների, ովքեր հանդես էին եկել հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները:

Թուրքիայի իշխանությունները Քուրդիստանի բանվորական կուսակցությանն (PKK) են մեղադրում մարտի 13-ին մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչական հարձակման մեջ, որի հետևանքով, վերջին տվյալներով, 37 մարդ է զոհվել:

Անցած հուլիսից PKK-ի դեմ Թուրքիայում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիականներ, զինծառայողներ և ապստամբներ են սպանվել:

Հունվարին ավելի քան 2,000 գիտնականներ ստորագրահավաք էին կազմակերպել, պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելյան քաղաքներում, որտեղ բարիկադավորվել էին PKK-ի զինյալները: Ստորագրահավաքը հարուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զայրույթը, ով հայտարարել էր, որ գիտնականները թանկ են վճարելու իրենց «դավաճանության» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG