Այսօր երեկոյան Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քըզըլայ թաղամասում, մի տարածքում, որտեղ շուրջ մեկ տասնյակ ավտոբուսի կանգառներ կան, պայթեցվել է պայթուցիկով բեռնված մի ավտոմեքենա։ Թուրքիայի մայրաքաղաքի իշխանությունների վկայությամբ՝ 23 մարդ մահացել է տեղում, 4-ը՝ հիվանդանոցի ճանապարհին։
Սա երրորդ խոշոր պայթյունն է Անկարայում անցած տարվա հոկտեմբերից ի վեր։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր թվով մոտ 160 մարդ։