Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջում է թույլատրել Արիֆ և Լեյլա Յունուս ամուսիններին մեկնել արտասահման բուժման նպատակով:
Կազմակերպության տարածած հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ խոչընդոտներ են ստեղծում արտասահմանում Յունուս ամուսինների անհետաձգելի բուժում ստանալուն:
Միջազգային հանրության համառ պահանջներից հետո ամուսինները վերջապես ազատ են արձակվել, սակայն նրանց նկատմամբ քրեական գործը դեռևս ուժի մեջ է, նրանք շարունակում են լինել դատապարտվածի կարգավիճակում: