Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները Հայաստան կժամանեն մարտի 14-17-ը


Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով մարտի կեսերին Հայաստան կժամանեն միջազգային փորձագետները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ընտրական նոր օրենսգրքի նախագծի նախնական քննարկման համար մարտի 14-17-ը Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները»,- նշել է նախարարը:

2015-ի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով նոր Սահմանադրության ընդունումը ենթադրում է նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունում մինչև 2016 թ. հունիսի 1-ը: Կառավարությունը մարտի 3-ին հաստատեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Կառավարության կողմից հաստատված ԸՕ նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG