Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան փաստով


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:

«Արարատի մարզի բնակիչ Մակար Անտոնյանից ստացվել է գրավոր հաղորդում առ այն, որ կինը 2015 թվականի հունիսին հղիացել է և 2016 թվականի հունվարի 30-ին տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ նույն օրը ծննդաբերել է, սակայն ծնունդ ընդունող բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր մասնագիտական պարտականություները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինն ստացել է գլխի, ողնաշարի փակ բութ վնասվածք, սուբարախնոիդալ և սուբդուրալ արյունազեղումներ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, նորածինը տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ հիշյալ վնասվածքների հետևանքով 2016 թվականի փետրվարի 7-ին մահացել է:

«Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքիի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության», - փոխանցում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ քրեական գործով նախաքննությունը կշարունակվի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG