Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ նորածնի սպանության փաստով


Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։

«2016 թվականի փետրվարի 19-ին Արարատի մարզի Մրգավետ գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում հայտնաբերվել է նորածին երեխայի դիակ։ Բժշկական նախնական հետազոտության արդյունքներով՝ նորածինը մահացել է «պոստհեմորագիկ անեմիայի, չկապված պորտալարից արտաքին արյունահոսության հետևանքով»: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը)», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանցագործությունը բացահայտելու համար համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG