Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները հորդորում են Ուկրաինային հաղթահարել քաղաքական անկայունությունը և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել տնտեսությունը վերականգնելու համար, ինչպես նաև հետևել Մինսկի խաղաղության համաձայնագրին:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իր հերթին, հույս է հայտնել, որ Արևմուտքը կստիպի Ռուսաստանին հետևել Մինսկի համաձայնագրին:
Երեկ նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև, որի ընթացքում Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինին հորդորել է հետևել հրադադարի ռեժիմին, ինչպես նաև թույլ տալ ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելությանը մուտք գործել հակամարտության գոտի: