Մատչելիության հղումներ

Դավութօղլու. Ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է


Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն Սիրիայի քրդական խմբավորումն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

«Այս պահին հստակ կարող ենք ասել, որ ահաբեկչության համար պատասխանատու են Սիրիայի քրդերը՝ «Ժողովրդական միության կուսակցություն» (YPG) խմբավորումը, որը սերտորեն կապված է Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ։ Մեր անվտանգության ծառայությունը ինը մարդու է ձերբակալել, որոնք առնչություն ունեն տեղի ունեցած ահաբեկչությանը», - Hurriyet Daily News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ հստակ փաստեր են ձեռք բերել, թե ինչպես է ահաբեկչությունը տեղի ունեցել և ովքեր են այն իրականացրել։ «Ես այսօր կհանձնարարեմ արտգործնախարարությանը, որ այդ տեղեկությունը փոխանցի բոլոր երկրներին, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրներին։ Սա կլինի ապացույց այն երկրների համար, ովքեր մերժում են «Ժողովրդական միության կուսակցությունը» ճանաչել ահաբեկչական խմբավորում», - ասել է Դավութօղլուն։

Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հիշեցնենք, 28 մարդ է զոհվել, 61-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում նաև քաղաքացիական անձինք կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG