Մատչելիության հղումներ

Նախագահականում Սերժ Սարգսյանը հանդիպում է քաղաքական վերնախավի հետ


Քիչ առաջ նախագահական ժամանեց քաղաքական ողջ վերնախավը՝ գործադիր, օրենսդիր, դատական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ նախագահական է հրավիրվել որպես Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անդրադառնալու է Դաշնակցության հետ համագործակցությանը և իր ելույթում «տալու է բոլոր հարցերի պատասխանները» :

Չի բացառվում, որ անդրադարձ կատարվի նաև այն պաշտոններին, որոնք համագործակցության արդյունքում պետք է փոխանցվեն ՀՅԴ-ին:

Մանրամասները՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG