Մատչելիության հղումներ

Հայկական 4 ընկերություն` Սանկտ Պետերբուրգի ոսկերչական ցուցահանդեսում


Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերություններ երկիրը կներկայացնեն «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին:

«Ես սիլվեր», «Միտարիո գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Երեմ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերերը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կներկայացնեն իրենց արտադրանքը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «JUNWEX Петербург»-ը Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 500 կազմակերպություն՝ ավելի քան 20 երկրից, իսկ այցելուների թիվը, ակնկալվում է, որ կանցնի 25 հազարը։

«Հզոր ավանդույթների և արդի տեխնոլոգիաների համադրման շնորհիվ հայկական ոսկերչությունն այսօր հաջողությամբ մրցակցում է աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ: Այն մեր երկրի կառավարության համար տնտեսության գերակա ուղղություն է»,- մասնավորապես ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG